HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ն Թբիլիսիի մոտ սկսել է «Ազնիվ գործընկեր» անվանումը կրող զորավարժությունները

Վրաստանի զինված ուժերը և ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրներ սեպտեմբերի 7-ից Թբիլիսիի մատույցներում սկսել են զորավարժություններ։ «Ազնիվ գործընկեր» անվանումը կրող զորավարժություններին, որն անց է կացվում «Վազիանի» ռազմաբազայում և «Նորիո» ուսումնական ճամբարում, մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի մոտ 2800 զինծառայողներ։ Զորավարժությունները կձգվեն մինչև սեպտեմբերի 18-ը։

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան զորավարժություններն անվանել է «երկրում խաղաղության երաշխիք»։ Բացման արարողության ժամանակ նա ընդգծել է, որ զորավարժություններն ուղղված չեն ոչ մեկի դեմ։

Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ 2008 թվականին հայտարարել էր, որ Վրաստանը շուտով կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Սակայն անդամակցության ֆորմալ գործընթացը դեռևս չի սկսվել։ Վրաստանի վարչապետ Գախարիայի խոսքերով՝ զորավարժությունները համարվում են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության ջանքերի կարևորագույն մաս։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, հրաժարվել էր մասնակցել ՆԱՏՕ-ի Վրաստանում կայանալիք զորավարժություններին։ Դեռ 2020 թվականի փետրվարին, Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի Հայաստան կատարած այցի ժամանակ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Հայաստանը կմասնակցի այդ զորավարժություններին։

Լուսանկարը՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանատան կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter