HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը

Հաստատվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցութային հանձնաժողովի կազմը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանը։ 

Հանրային հեռարձակողի խորհրդի՝ 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N36 - Լ որոշմամբ ստեղծվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի կազմակերպման և անցկացման ժամանակավոր հանձնաժողով։

Նույն որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհուրդը հաստատել է հանձնաժողովի անհատական կազմը, որը հետևյալն է․

Արա Շիրինյան՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (հանձնաժողովի նախագահ),

Տիգրան Հակոբյան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ,

Մխիթար Հարյապետյան՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ․

Արայիկ Հարությունյան՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար,

Նունե Սարգսյան՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)։

Պատգամավորի տեղեկացմամբ, վաղը՝ սեպտեմբերի 8-ին, Հանրային հեռարձակողի խորհրդի կայքում կհրապարակվեն մրցույթի պահանջները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter