HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաթոշակների մասով տնտեսվել է 3.3 միլիարդ դրամ

Տարեսկզբից կենսաթոշակների բաժանման գործընթացը ինչպես ՀՀ մարզերում, այնպես էլ Երեւանում իրականացվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից: Կենսաթոշակների բաշխմանը զուգահեռ, անընդհատ, ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության հետ ընթացել է կենսաթոշակառուների ցուցակների ճշգրտում: Արդյունքում` «Հայփոստ»-ի կողմից 2011թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի տնտեսումը կազմել է 3.3 միլիարդ դրամ:

Մայիսի 3-4-ին, առաջին անգամ, կենսաթոշակները զուգահեռ սկսեցին վճարվել ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ բոլոր մարզերում: Սակայն մայիս ամսվա ցուցակներում Սոցիալական ապահովության նախարարությունը կողմից տրամադրել են ենթացուցակներ, որոնցում ընդգրկված թոշակառուների տվյալները հավելյալ ճշգրտման կարիք ունեն:

Այսինքն՝ տվյալ ենթացուցակներում ընդրկված կենսաթոշակառուները կարող են վճարվել միայն իրենց անհատական տվյալների ճշգրտման եւ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter