HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Էստոնիա․ վիճակագրությունը հյուրերի օգտին է

Այսօր՝ Երեւանի ժամանակով 20։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի Ազգերի լիգայի 2020-2021 թթ․ խաղարկության Հայաստան-Էստոնիա հանդիպումը։ Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի «C» դիվիզիոնի (լիգայի) 2-րդ խմբում այս թիմերից բացի՝ ընդգրկված են նաեւ Հս․ Մակեդոնիան եւ Վրաստանը, որոնք այս պահին խմբի առաջատարներն են, քանի որ սեպտեմբերի 5-ին Հս․ Մակեդոնիան 2-1 հաշվով կարողացավ սեփական հարկի տակ հաղթել Հայաստանին, իսկ Վրաստանը հյուրընկալվելիս 1-0 հաշվով առավելության հասավ Էստոնիայի նկատմամբ։

Հայաստան-Էստոնիա խաղին զուգահեռ կմեկնարկի նաեւ Վրաստան-Հս․ Մակեդոնիա հանդիպումը։

Էստոնացիների հետ այսօրվա հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական բրիգադը՝ Դեւիդ Կուտեի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Լի Բեյթսը եւ Կոնստանտին Հացիդակիսը: 4-րդ մրցավարը Ստյուարտ Աթվելն է՝ նույնպես Անգլիայից: Հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակը Օլժաս Աբրաեւն է Ղազախստանից, իսկ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Ուիլյամ Յանգը Շոտլանդիայից։

Էստոնիայի հետ մեր ընտրանին մինչ այս հանդիպել է 5 անգամ, տարել է 1 հաղթանակ, 2 ոչ-ոքի խաղացել եւ նույնքան պարտություն կրել, գոլերի տարբերությունը՝ 6-4՝ հօգուտ Էստոնիայի: 

Առաջին անգամ թիմերը հանդիպել են ընկերական խաղում, որը կայացել է 1998-ի նոյեմբերի 21-ին Աբովյանում: Մեր ընտրանին Կարեն Բարսեղյանի ու Կարեն Սիմոնյանի գոլերի շնորհիվ հաղթել է 2-1: Պատասխան ընկերական խաղը 1999-ի օգոստոսի 18-ին Պյառնուում էր, որում տանտերերը հաղթել են 2-0: Թիմերի ճանապարհները խաչվել են աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական փուլում: 2009-ի մարտի 28-ին Երեւանում գրանցվեց 2-2, մերոնցից աչքի ընկան երիտասարդ Մխիթարյանն ու Ղազարյանը, որոնք հավաքականում խփեցին իրենց առաջին գոլերը: Նույն տարվա ապրիլի 1-ին Տալլինում Էստոնիան հաղթեց 1-0 հաշվով: Մեկ ընկերական հանդիպում էլ կայացավ 2018-ի մարտի 24-ին Երեւանում, որն ավարտվեց 0-0:

Նկատենք, որ այս պահին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում Հս. Մակեդոնիան 68-րդն է, Վրաստանը՝ 91-րդը, Հայաստանը՝ 102-րդը, իսկ Էստոնիան՝ 104-րդը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter