HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնաբերվել է սպանության մեղադրանքով 2019 թվականից հետախուզվողը. նա կալանավորված է

Ոստիկանությունը հայտնում է, որ ԱԱԾ-ում ստացված տեղեկությունները ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ իրացնելու արդյունքում Արարատի մարզի Լանջազատ գյուղում հայտնաբերվեց ու ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվեց 41-ամյա Արմեն Ս.-ն։

Երևանում հաշվառված տղամարդը անցած տարվա դեկտեմբերի 23-ից հետախուզվում էր առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի։

Բուժհաստատություն մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները պարզել էին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր, որը հիվանդանոց էր տեղափոխվել Երկաթուղայինների 2-րդ փողոցից։ Տղամարդու վրա կրակել էին հենց այնտեղ։ Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերվել սպանությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ, և սպանությունը բացահայտվել էր թարմ հետքերով։ Որոշում էր կայացվել 41-ամյա Արմեն Ս.-ին որպես մեղադրայալ ներգրավելու մասին, իսկ դեկտեմբերի 23-ին հայտարարվել էր հետախուզում։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter