Արցախի հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20-հազարական դրամով
Արցախի նախագահի կայքը տեղեկացնում է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էր ստացել՝ հաստատել Կառավարության որոշում, որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական դրամով:
Այսօր այս առթիվ Ա․ Հարությունյանը որոշում է կայացրել, համաձայն որի՝ նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրկվեն նաև Արցախի Հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները:
Պարգևատրումը կտրվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուստի, հայտերը ԱՀ ֆինանսների նախարարություն կներկայացվեն մինչև նշված ժամկետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել