HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԳԱԱ-ն նշում է Հովսեփ Օրբելու 125-ամյակը

Այսօր լրանում է հանրահայտ արևելագետ և հայագետ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ, ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակը:

Այս կապակցությամբ ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ: Սեպտեմբերի 24-ից 27-ին Երևանում և Ծաղկաձորում կկազմակերպվի միջազգային գիտաժողով՝ նվիրված անվանի գիտնականի 125-ամյակին:

Կհրատարակվի գիտաժողովի զեկուցումների ժողովածուն: ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանում կկազմակերպի «Օրբելի - 125» թեմատիկ գրքային ցուցահանդես:

Ապրիլի 20-ին ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը հանդես կգա գիտական զեկուցմամբ՝ «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու ներդրումը արևելագիտության և հայագիտության զարգացման ասպարեզում» թեմայով:

ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ՝ նախատեսվում է նաև ստեղծել Հովսեփ Օրբելու աշխատությունների թվային շտեմարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter