HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը կներկայացվի «MITT - 2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Մարտի 21-ից 24-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը և տեղական 8 զբոսաշրջային ընկերություն Հայաստանը կներկայացնեն Մոսկվայում կայանալիք «MITT - 2012» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

Այն Ռուսաստանի ամենամեծ ցուցահանդեսն է: Նախատեսվում է, որ այս տարի «MITT»-ին կմասնակցեն մոտ 3.000 ընկերություն և աշխարհի 185 երկրից 80 հազար այցելու:

Հայաստանն այս ցուցահանդեսին մասնակցում է առաջին անգամ և նպատակ ունի խթանել Ռուսաստանից ներգնա զբոսաշրջային հոսքերի աճը, առավելագույնս օգտագործել զբոսաշրջային ոլորտում առկա հայ-ռուսական համագործակցության ներուժը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը կազմակերպվում է Ռուսաստանում ՀՀ դեսպանատան հետ համագործակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter