HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում ասվում է հետևյալը.

«Հարգելի Էմոմալի Ռահմոն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Ուրախալի է նշել, որ անկախության տարիների ընթացքում Տաջիկստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններով:

Համոզված եմ, որ մեր երկրների միջև ձևավորված՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետայսու ևս կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Հարգելի Էմոմալի Ռահմոն,

օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Լուսանկարը՝ կառավարության մամուլի ծառայության (արխիվային)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter