HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 70 հազար դոլար է փոխանցել սիրիահայերի համար

Սեպտեմբերի 9-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը շուրջ 70 000 ԱՄՆ դոլար հանձնեց Դամասկոսում ՀՀ դեսպանությանը, որը կփոխանցվի Սիրիայի հայերին՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ծանր առողջապահական և սոցիալ տնտեսական իրավիճակակը մեղմացնելու նպատակով։ Այս մասին ասվում է հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրությունում:

Նվիրաբերված հանգանակությունը համամասնաբար բաշխվել է հետևյալ կերպ. 30 000 ԱՄՆ դոլար՝ Սիրիայում  հայկական կրթական հաստատությունների թվով 502 ուսուցչի, ինչպես նաև 42 սպասարկող անձնակազմին:

Միևնույն ժամանակ, ընդհանուր 40,000 դոլարի օժանդակություն է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդությամբ Սիրիայում ստացիոնար բուժում ստացող հայերին։ Հանգանակված գումարները հատկացվել են «Covid-19 Հայաստան․ Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաք-արշավից գոյացած ֆոնդից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter