Ծղուկ-Գորայք ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել, կա մեկ զոհ եւ մեկ տուժած
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17։26-ին Ծղուկ-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտայինպատահար՝ ավտոմեքենան կողաշրջվել է․ կան տուժածներ։
Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ պարզվել է, որ «Subaru» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Կարեն Ո., ծնված 1973 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Արգինե Ղ․-ն (ծնված 1983 թ․)՝ հոսպիտալացվել Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել