HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայերենի թեստային պարտադիր քննություն` պատգամավորի թեկնածուի համար. Սերգեյ Բագրատյանի առաջարկը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին անդամ, այժմ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է գործնականում ստուգել պատգամավորի թեկնածուի մայրենի լեզվի իմացությունը` թեստային գրավոր քննության միջոցով:

Նման օրենսդրական նախաձեռնություն է պատգամավորը շրջանառության մեջ դրել սեպտեմբերի 7-ին: Ի դեպ, խմբակցությունից դուրս գալուց հետո սա պատգամավորի առաջին օրենսդրական նախաձեռնությունն է:

Գործող օրենսդրությամբ` Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Ըստ Ընտրական օրենսգրքի` հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Պատգամավորն առաջարկում է այս հոդվածը լրացնել` հավելելով նաև ԿԸՀ-ի կողմից տրամադրված հայերենի գրավոր՝ թեստային քննությունն անցնելու մասին վկայագիրը:

Ըստ նախագծի հեղինակի` սա բխում է նաև «Լեզվի մասին» օրենքի դրույթներից, ինչպես նաեւ ապահովում է պեական ինստիտուտի նկատմամբ հանրային հարգանքը` «դրանով բացառելով դրույթների ձևական իմաստը և նոր իրավաքաղաքական հարաբերություններում ձևականից անցում բովանդակայինի»:

«Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող հոդվածի փոփոխման արդյունքում վերացվում է հայերենին ձևական տիրապետելու հանգամանքը»,-նշվում է նախագծում:

Հիշեցնենք, որ նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկվելու համար պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Լուսանկարում` Սերգեյ Բագրատյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter