Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհը փակ է
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հաղորդում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Սեպտեմբերի 10-ին և 11-ին ժամը 9։00-ից 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհը փակ է լինելու։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ արտգործնախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել