HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, ընդհանուր՝ 323

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 6 նոր դեպք: Բոլոր վարակակիրները նախկինում հաստատված օջախների շփման շրջանակից են և գտնվում էին մեկուսացման մեջ: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 323 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 38, ընդհանուր մեկուսացված է 55 քաղաքացի:

Բժիշկները 7 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 5-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով նախօրեին 97 նմուշառում է իրականացվել, իսկ մինչ օրս կատարվել է ընդհանուր 12 599 թեստավորում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter