
ՀՀ կառավարությունը շտապօգնության 10 մեքենա նվիրաբերեց Արցախի Հանրապետությանը
Հայաստանի առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված, 2020 թվականին ձեռք բերված թվով 10 «Ֆորդ Տրանզիտ» տեսակի ավտոմեքենաները կնվիրաբվեն Արցախի Հանրապետությանը: Որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 10-ի հերթական նիստում:
Նախագիծը նպատակ ունի աջակցել Արցախի Հանրապետության առողջապահության համակարգի շտապ բժշկական օգնության ծառայության շրջանակներում իրականացվող ամենօրյա աշխատանքներին, նպաստել դրանց որակի և հասանելիության բարձրացմանը։
«Նվիրաբերվող ավտոմեքենաներից 3-ը շտապ բժշկական օգնության ռեանիմոբիլներ են՝ հագեցված 9 անուն շտապ բժշկական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ սարքավորումներով և առաջին օգնության պայուսակով, որն իր հերթին հագեցած է պացիենտին առաջին օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ պարագաներով։ Մյուս 7-ը գծային ավտոմեքենաներ են, նույնպես հագեցած 6 անուն անհրաժեշտ բժշկական սարքերով և առաջին օգնության պայուսակով»,- հայտնեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
Վարչապետ Փաշինյանը հույս հայտնեց, որ Արցախում այս մեքենաները շատ չեն օգտագործվի, և կօգտագործվեն միայն ծննդօգնության նպատակով:
Մեկնաբանել