HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

181 միլիոն 700 հազար դրամի ներդրում` Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում

Կոտայքի մարզի Նոր Գեղի և Նոր Արտամետ համայնքներում ավարտվել են ոռոգման համակարգերի արդիականացմանը միտված շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ Եվրասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներով և կառավարության համաֆինանսավորմամբ ընթացող` «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում։ Այս մասին ասվում է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

Մոնտաժվել է 4282 մետր երկարությամբ խողովակաշար։ Արդյունքում ինքնահոս եղանակով կոռոգվի 220 հեկտար հողատարածք, կտեղափոխվի 145լ/վրկ ելքով ոռոգման ջուր, և տարեկան կտնտեսվի մոտ 0,6 մլն.կվտ/ժամ էլեկտրաէներգիա` շուրջ 28 միլիոն դրամ արժեքով։ Ներդրումը կազմել է 181 միլիոն 700 հազար դրամ։ Հավելենք, որ 

«Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն» իրականացվում է Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում և Երևանում ՝ ՏԿԵ նախարարության և նախարարության Ջրային կոմիտեի համակարգմամբ։ Այժմ ընթացքի մեջ է 4-րդ բաղադրիչի իրականացումը, որը ենթադրում է աջակցություն ջրօգտագործող ընկերություններին, ներդրումը կազմում է 5, 82 մլն. ԱՄՆ դոլար։ Բաղադրիչը նախատեսում  է ՋՕԸ-ների ինստիտուցիոնալ հզորացում, նպատակաուղղված ոռոգման վճարների հավաքագրման բարելավում, ծախսերի կրճատում, ՋՕԸ-ների կառավարման մարմինների զարգացում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter