Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգը» կրկին տուգանվեց
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս գրիգ» ընկերությունն այսօր տուգանվել է 500 հազար դրամով` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում տեղեկատվություն չներկայացնելու համար: Հիշեցնենք, որ մի շարք ապրանքային շուկաներում սկսված ուսումնասիրությունների ընթացքում ՏՄՊՊՀ-ն, ի թիվս շատ այլ ընկերությունների, տեղեկատվություն էր պահանջել նաև «Ալեքս գրիգ» ընկերությունից:
«Ալեքս գրիգի» ներկայացուցիչը ՏՄՊՊՀ-ի այսօրվա նիստի ընթացքում ընդունեց օրենքի խախտման փաստը և նշեց, որ ընկերությունը պարտավորվում է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը:
500 հազար դրամ տուգանքն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է:
ՏՄՊՊՀ-ն տեղեկացնում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխություններով, որը համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո կմտնի ուժի մեջ, նման դեպքում կիրառվող տուգանքի չափը կկազմի մինչև 5 միլիոն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել