HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լիտվայի խորհրդարանը Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել է Բելառուսի ընտրված նախագահ

Լիտվայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որով կոչ է անում միջազգային հանրությանն արձագանքել Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին և կանխել Ռուսաստանին՝ որոշելու այդ երկրի քաղաքական ուղղությունը։ Սեյմի 14 պատգամավորների կողմից օրակարգ մտցված բանաձևով Սվետլանա Տիխանովսկայան ճանաչվում է որպես Բելառուսի ժողովրդի կողմից ընտրված նախագահ, իսկ ընդդիմության համակարգող խորհուրդը՝ ժողովրդի կողմից ընդունված միակ մարմին։

Ինչպես նշում է Delfi.ru կայքը, բանաձևին կողմ է քվեարկել Սեյմի 91 պատգամավոր։

Բանաձևի հեղինակները առաջարկում են այսուհետ Լուկաշենկոյի բոլոր գործողությունները գնահատել որպես «երկրի բռնազավթում»։ Նրանք նաև նշում են, որ Ռուսաստանի հետ միջազգային նոր պայմանագրերի ստորագրումը սահմանափակում է բելառուս ժողովրդի ինքնավարությունը։

Բանաձևի հեղինակները առաջարկում նաև լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի և Լուկաշենկոյի նկատմամբ այն պարագայում, եթե «փորձ արվի անօրինական միջոցներով սահմանափակել երկրի ինքնավարությունը»։

Ավելի վաղ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լիտվան, Բելառուսի շուրջ ծավալվող իրադարձությունների ընթացքում, անցել է քաղաքավարության բոլոր սահմանները։ Նա նշել էր, որ հիմքեր կան ենթադրելու, որ Լիտվայի իշխանությունները և Տիխանովսկայան «աշխատում են ոչ ժողովրդավարական մեթոդներով»։

Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան նշել էր, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին չի համարում Բելառուսի լեգիտիմ նախագահ, քանի որ, ըստ նրա, Բելառուսում չեն կայացել ազատ և ժողովրդավարական ընտրություններ։

Լուսանկարը՝ Լիտվայի խորհրդարանի պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter