HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին․ կա զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 01։28-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Ս․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մետաղյա արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարներն ուղևոր Մերուժան Մ․-ին (ծնված 1994 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Արթուր Ս․-ի դին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter