HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ  Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը:

Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվեց ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը: 

Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խնդիրներին, առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային համագործակցությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter