HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նուբարաշենի աղբավայրում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և քաղաքապետարանի երկու ջրատար Նուբարաշենի աղբավայրում իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ առկա է հրդեհի երկու օջախ։ Առաջին օջախը մեկուսացվել է ժամը 13։35-ին (մոտ 3000 քմ), երկրորդ օջախը՝ 19։41-ին (մոտ 4 հա):

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի հինգ ջրատար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter