HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը կհամալրվի նոր կադրերով

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շարունակում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՊԵԿ Ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ընդունվելու համար նախնական հարցազրույցի փուլն անցած ավելի քան 70 մասնակիցների համար նախատեսված մեկամսյա նախապատրաստական դասընթացը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ: Մասնավորապես, նրանք կծանոթանան հարկային հանցագործությունների, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցատեսակների, նյութերի նախապատրաստման, քրեական գործի հարուցման, հարկային հսկողության իրականացման առանձնահատկություններին, ինչպես նաև հարկային իրավախախտումների և օպերատիվ-հետախուզական գործունեության տեսակներին և ոլորտին առնչվող այլ հասկացություններին:

Դասընթացի ավարտին կանցկացվի թեստավորում և այն հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան պայմանագրային հիմունքներով աշխատանքի անցնելու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարբեր ստորաբաժանումներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter