HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետն ընդունել է Թուրքմենստանի դեսպանին

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին:

Զրուցակիցներն արձանագրել են երկու երկրների մայրաքաղաքների միջև հարաբերությունների մեծ ներուժը, մասնավորապես, մշակույթի և սպորտի ոլորտներում:


Քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը՝ 2014 թվականին Երևանի և Աշխաբադի միջև կնքված բարեկամության և համագործակցության համաձայնագրից բխող կոնկրետ քայլերի միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter