Նախագահի 2011թ. երիտասարդական մրցանակի հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 29-ին
Մարտի 23-ին Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կկայանա «Գործիքային կատարում» անվանակարգում Հայաստանի նախագահի 2011թ. երիտասարդական մրցանակի եզրափակիչ փուլը:
Այսօր նույն դահլիճում «Հայաստան» համահայկական հիմնադրամը կազմակերպել էր մրցանակի ընտրական առաջին փուլը, որի ժամանակ ելույթ ունեցավ 7 երիտասարդ երաժիշտ՝ Ջեմմա Աբրահամյանը (ջութակ), Արտավազդ Համբարյանը (դաշնամուր), Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Հասմիկ Վարդանյանը (թավջութակ), Ելենա Վարդազարյանը (դաշնամուր), Իզաբելլա Մարությանը (դաշնամուր) և Հրայր Կարապետյանը (ջութակ):
Համերգից հետո ժյուրին հեռացավ՝ որոշելու երկրորդ՝ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների անունները: Հաղթողների անունները կհայտարարվեն մրցանակաբաշխության օրը՝ մայիսի 29-ին:
«Հայաստան» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նախագահի մրցանակը հովանավորում է «Պողոսյան» հիմնադրամը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել