Ամփոփվել են արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների կողմից կատարված աշխատանքները
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի գլխավորությամբ, այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են կառավարության ենթակա տեսչական մարմինների ղեկավարները, ինչպես նաև պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես հայտնում է Զարգացման ծրագրերի վարչությունը, հանդիպման ժամանակ ամփոփվել են արտակարգ դրության ընթացքում տեսչական մարմինների կողմից կատարված աշխատանքները: Քննարկվել են նաև կառավարության որոշմամբ մինչեւ հունվարի 11-ը հայտարարված կարանտինի ընթացքում սահմանված միջոցառումների ու սահմանափակումների նկատմամբ իրականացվելիք վերահսկողության կազմակերպչական աշխատանքները:
«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինները սահմանված վերահսկողությունն իրականացնելու են ստուգայցերի միջոցով, որի արդյունքում կիրառվելու են նաև վարչական պատասխանատվության միջոցներ: Մյուս տեսչական մարմինները Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի հրամանով փոխօգնության շրջանակներում ներգրավվելու են ոլորտային ստուգայցերի իրականացման աշխատանքներում:
Մեկնաբանել