HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սպասարկման նոր որակի է անցնում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սպասարկման նոր որակի է անցնում:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ներդրվող ծրագրին: Թվայնացված համակարգը «ՎանՔաթ» ընկերությունն է ամբողջությամբ անվճար պատրաստել և նվիրել ԱԻՆ-ին:

Վեբ ինտերֆեյսը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ դարձնել աշխատանքը: Ծրագիրը ստեղծվել է մոտ 4 ամսվա ընթացքում: Ներդրվող համակարգն արժանացել է Ֆելիքս Ցոլակյանի հավանությանը: Կատարված աշխատանքի համար ԱԻ նախարարի հրամանով «ՎանՔաթ» ընկերության ներկայացուցիչները պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով: Դրանք հանձնել է ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter