HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ը պնդում է`ուշագնացության հետևանքով մահացած զինծառայող Խաչիկ Բաղդասարյանը ճանաչվել է պիտանի զինծառայության համար

Ուշագնացության հետևանքով հանկարծամահ եղած շարքային զինծառայող Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը զորակոչվելիս բժշկական փորձաքննության արդյունքում ճանաչվել է պիտանի զինվորական ծառայության համար:

Այս մասին Հետքի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է պաշտպանության նախարարությունը: Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանից զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել էր գիտակցությունը: Վերջինիս տեղափոխել էին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն կյանքը փրկել չէր հաջողվել:

Խաչիկ Գասպարյանը զինված ուժեր էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 28-ին և վիճակահանությամբ նախորոշվել Հայաստանի զորամասերից մեկը, զինծառայությունից վեց ամիս անց` 2020-ի հունվարի 30-ին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամանով տեղափոխվել Հայաստանի մեկ այլ զորամաս (երկու զորամասերն էլ տեղակայված են քաղաքային բնակավայրերում):

«2019 թվականի ամառային զորակոչի ընթացքում Խաչիկ Բաղդասարյանն անցել է Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405 որոշմամբ նախատեսված բոլոր հետազոտությունները և ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արագածոտնի տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի կողմից իրականացված բժշկական փորձաքննության արդյունքում ճանաչվել պիտանի զինվորական ծառայության համար»,-ասված է ՊՆ պատասխանում:

Գասպարյանը մարտական հերթապահություն չի իրականացրել, ինչպես նաև` չի ունեցել Ծառայության հեշտացված օրվա կարգացուցակի (ԾՀՕԿ) կարգավիճակ: Ծառայության այս տեսակով զորակոչվածները սահմանափակումներով պիտանի են ճանաչվում և չեն իրականացնում մարտական հերթապահություն:

Մենք խնդրել էինք նաև Խաչիկ Գասպարյանի առողջական պիտանելիության վերաբերյալ բժշկական հանձնաժողովի կայացրած եզրակացության պատճենը, սակայն նախարարությունից հայտնել են, որ վերջինիս անձնական գործը տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկվել է Երևանի կայազորի զինվորական դատախազություն:

Հիշեցնենք, որ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ զբաղվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը, նախապատրաստված նյութերի առնչությամբ սակայն Քննչական կոմիտեից դեռ նոր մանրամասներ չհայտնեցին:

Մեկնաբանություններ (1)

Ծաղիկ
ոչ ոք չի զբաղվում արդեն 1 տարի է մեկն մյուսի վրա են քցում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter