HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոցի տնօրենի դեմ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և փաստաթղթեր կեղծելու համար:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի թիվ 97 ավագ դպրոցի տնօրենը 2011թ. նոյեմբերին նույն դպրոցի ուսուցիչներից մեկի միջոցով ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթության վկայականում այն մասին, որ Ռ. Կարապետյանն ավարտել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցը:

Պարզվել է նաև, որ վերոնշյալ արարքի համար դպրոցի տնօրենը Ռ. Կարապետյանի հանգուցյալ հորից՝ Հ. Կարապետյանից, ստացել է 700 ԱՄՆ դոլար: 2012թ. հունվարին Ռ. Կարապետյանը ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող միջնակարգ կրթության նշված կեղծ վկայականը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն:

ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter