HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ արևմտյան ափին մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է 26 մարդ

ԱՄՆ Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում մոլեգնող հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ։ Այդ մասին սեպտեմբերի 11-ի երեկոյան հայտնել է «CNN» հեռուստանկերությունը։ Ընդ որում, իշխանությունները մտահոգ են, որ զոհերի իրական թիվը կարող է էլ ավելի մեծ լինել։

Օրեգոնում տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են իրենց տները, մի քանի տասնյակ մարդ էլ համարվում է անհետ կորած։ «Reuters» գործակալության տվյալներով՝ մոտ կես միլիոն մարդ ստացել ծանուցում՝ հնարավոր տարհանմանը պատրաստ լինելու համար։ Ինչպես հայտարարել է Օրեգոն նահանգի նահանգապետ Քեյթ Բրաունը, հրդեհն ընդգրկում է ավելի քան 4000 քառակուսի կիլոմետր տարածք։ Օրեգոնի անտառային տնտեսության հրշեջ ծառայության վարչության ղեկավար Դուգ Գրեյֆը հայտարարել է, որ հրշեջները ստիպված պայքարում են առնվազն 16 խոշոր հրդեհների դեմ։

Համաձայն Օդի որակի ինդեքսի (AQI)՝ սեպտեմբերի 11-ին Կալիֆոռնիա, Օրեգոն և Վաշինգտոն նահանգներում այդ ցուցանիշը եղել է ամենավատը ողջ աշխարհում։

Ամերիկյան արբանյակների լուսանկարները, որոնք հրապարակվել են Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) կողմից, վկայում են այն մասին, որ սեպտեմբերի 8-ին հրդեհի ծուխը պատել է Միացյալ Նահանգների գրեթե ողջ արևմտյան ափը։ Որոշ հատվածներում մակերևույթին ջերմաստիճանը գերազանցում է Ցելսիուսի 191 աստիճանը։

Լուսանկարը՝ «NBC»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter