HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը սպառնում է պատասխան պատժամիջոցներ կիրառել Եվրամիության նկատմամբ

Ռուսաստանն անպատասխան չի թողնի այն պատժամիջոցները, որոնք արևմտյան երկրները հնարավոր է կիրառեն Ռուսաստանի նկատմամբ, ինչը պայմանավորված է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորմամբ։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ 

Սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Россия 1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ միջազգային գործընթացներում ոչ ոք չի չեղարկել փոխադարձության սկզբունքը։ «Կտեսնենք, թե ինչպիսին կլինեն նոր պատժամիջոցները և, բնականաբար, կարձագանքենք։ Առանց պատասխանի դա չի կարելի թողնել»,- հավելել է Լավրովը։

Ալեքսեյ Նավալնու թունավորման հետ կապված Գերմանիայում նշում են հնարավոր համաեվրոպական պատասխանի մասին, որը ենթադրում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանում։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ պատժամիջոցները կարող են անդրադառնալ նաև «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման վրա։ 

Ավելի վաղ, «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման շարունակականությունը հարցականի տակ էր դրել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, չնայած նաև հույս հայտնել, որ Բեռլինը հնարավոր է հետ կանգնի այդ մտքից, եթե Մոսկվան որոշի թափանցիկ հետաքննություն անցկացնել Նավալնու թունավորման վերաբերյալ։ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը նույնպես գազատարի կառուցման ապագան կապել էր Ռուսաստանի՝ Նավալնու թունավորման հետաքննության վերաբերյալ դիրքորոշման հետ։

ԱՄՆ-ն դեմ է հանդես գալիս «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանըմ։ Պաշտոնական Վաշինգտոնը կարծում է, որ դրանով Եվրոպան կուժեղացնի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից։ Բալթիկ ծովի հատակում գազատարի խողովակների տեղադրման աշխատանքները դադարեցվել են ԱՄՆ-ի կողմից եվրոպացի կապալառուների նկատմամբ կիրառած պատժամիջոցներից հետո, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի դեկտեմբերին։ 

Պատժամիջոցներով նախատեսված է Միացյալ Նահանգներ կապալառու հանդիսացող ընկերություննեերի ներկայացուցիչների մուտքի արգելք, ինչպես նաև ԱՄՆ տարածքում բոլոր տեսակի ակտիվների սառեցում։ Պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո՝ շվեյցարական «Allseas» ընկերությունը դադարեցրել է իր մասնակցությունը նախագծին։

Լուսանկարը՝ Global Look Press

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter