HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում մեկնարկում են Ուկրաինայի մշակույթի օրերը

Մարտի 21-ից 28-ին Երևանում և հանրապետության մարզերում կանցկացվեն Ուկրաինայի մշակույթի օրեր: Այս առիթով Հայաստան է ժամանել ուկրաինական մշակութային պաշտոնական պատվիրակությունը՝ Ուկրաինայի մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են «Всесвит» ամսագրի գլխավոր խմբագիր Օլեգ Միկիտենկոն, Ուկրաինայի նկարիչների միության նախագահ Միկոլա Կիշչուկը, «Киевська камерата» մենակատարների ազգային անսամբլի գլխավոր տնօրեն ու գեղարվեստական ղեկավար Վալերի Մատյուխինը և «Галицкi передзвони» մունիցիպալ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Իգոր Դեմյանեցը:

Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերն անցկացվում են «Հայաստանի Հանրապետության մշա­կույթի և երի­տա­սար­դության հարցերի նախարարության և Ուկ­րաի­նայի մշակույթի և ար­վեստների նախարարության միջև 2008-2012 թթ. մշակութային համագործակցության» ծրագրի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter