HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 13-ին` ժամը 19։00-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խաչիկ Ս․, ծնված 1989 թ.) և «Mercedes Sprinter» (վարորդ՝ Մհեր Գ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել վաճառքի կետի․ վաճառող Ռադիկ Թ․-ն (ծնված 1984 թ.) տեղում մահացել է, իսկ Արփինե Մ․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արման Դ․-ն (ծնված 2000 թ.), Անի Պ․-ն (ծնված 1996 թ.) և Գարեգին Մ․-ն (ծնված 2004 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները Ռադիկ Թ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, «BMW» մակնիշի ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter