HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դպրոցականի ֆիլհարմոնիան» Երևանում կանցկացնի դաս-համերգներ

«Դպրոցականի ֆիլհարմոնիան» նախատեսում է Երևանի բոլոր վարչական շրջաններում ապրիլին և մայիսին անցկացնել 12 դաս-համերգ ու միջոցառում՝ «Երգի թևերով», «Պարեց Սասունն ու աշխարհը հիացավ», «Տարվա եղանակներ», «Կոմիտասի լույսը», «Հայ ազգային նվագարաններ», «Դասական կոմպոզիտորները» թեմաներով: Նախատեսվում է ծրագիրը դարձնել շարունակական և նոր դաս համերգներ անցկացնել նաև ՀՀ մարզերում:

Դաս-համերգների ընթացքում բանախոսը՝ ուսուցիչը, ներկայացնում, բացատրում, պարզաբանում, վերլուծում է մատուցվող նյութը: Դաս-համերգների ընթացքում ներկայացվում են անվանի կոմպոզիտորների, գրողների կյանքն ու ստեղծագործական ուղին, ապրած ժամանակաշրջանը: Ներկայացվում են երաժշտական գործիքներ, երաժշտական տարբեր ժանրեր, դրանց կառուցվածքային առանձնահատկությունները, ազգագրական պարեր և այլն:

Պատանի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում արտահայտել իրենց զգացումներն ու անմիջական տպավորությունները դաս-համերգներից:

«Դպրոցականի ֆիլհարմոնիան» վերաբացվել է 2007 թ. ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով: «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» նպատակն է ճանաչողական, բացատրական թեմատիկ դաս-համերգների միջոցով նպաստել երեխաների գեղագիտական դաստիարակությանը և բարձրաճաշակ ու գրագետ ունկնդրի ձևավորմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter