HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել

Արցախի առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի և Նորշենի բնակիչներ են, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կորոնավարակի տարածման առումով վտանգ չեն ներկայացնում:
Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 337 մարդու մոտ, որից 296-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 81 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 64 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12935 փորձանմուշի հետազոտություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter