HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ. հայտնաբերվել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը քաղաքացին ձերբակալվել է

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները Ներքին անվտանգության վարչության և Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտել են թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում Վրաստանից «Բագրատաշեն» պետական սահմանային անցակետով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Գ.-ի նկատմամբ անցկացված մաքսային հսկողության` անձնական մաքսային զննման արդյունքում վերջինս հագուստի գրպաններից դուրս է բերել և ներկայացրել է 6 պոլիէթիլենային փաթեթ` 358 գրամ ընդհանուր քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածների պարունակությամբ:

Փաստի առթիվ  քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով  հանցագործության հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական գործի շրջանակներում  քաղաքացի Կ.Գ.-ն ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter