HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնրեալում ցուցադրվում է Թուրքիայում բնակվող հայերի ինքնության մասին «Ժխտում» պիեսը (վիդեո)

Մինչև ապրիլի 1-ը շաբաթը հինգ օր Կանադայի Մոնրեալ քաղաքում կցուցադրվի «Ժխտում» (State of Denial) պիեսը, որը պատմում է Ցեղասպանությունից հետո Թուրքիայում առ այսօր բնակվող հայերի՝ իրենց ինքնության համար պայքարի մասին: Պիեսի հեղինակն է Ռաուլ Վարման:

Մարտի 16-ին ՀՀ դեսպանության աջակցությամբ Մոնրեալի ՄքԳիլ համալսարանի ՄքԿորդ թանգարանի թատրոնում տեղի ունեցավ «Ժխտումի» պրեմիերան: Ներկա էր Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, որը ողջույնի խոսքով դիմեց հանդիսատեսին, նաև իր երախտագիտությունը հայտնեց բեմադրության կազմակերպիչներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter