HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կենտրոնական բանկը նախատեսում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ստեղծել

Կենտրոնական բանկը նախատեսում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր։

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում նման փոփոխություն կատարելու նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ըստ օրենսդրական փոփոխության՝ Կենտրոնական բանկը իր նպատակների և գործառույթների իրականացման, այդ թվում՝ ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով վարելու է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր։ Ռեեստրին պարտադիր մասնակցելու են Հայաստանի տարածքում գործող բոլոր առևտրային բանկերը:

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառելու է բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման և փակման, բանկային պահատուփի տրամադրման և օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի և հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման տվյալները, ինչպես նաև բանկի վերաբերյալ տեղեկությունները:

Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման տվյալների և բանկի վերաբերյալ տեղեկությունների ցանկը, տեղեկությունների տրամադրման ընթացակարգը սահմանվելու են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ։

Եթե Ազգային ժողովը հաստատի այս փոփոխությունները, դրանք ուժի մեջ կմտնեն 2021 թվականի հունվարի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter