
Քաղաքապետարան. «Մեկնարկել են Մաշտոցի պուրակի բարեկարգման աշխատանքները»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման» ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:
Նախագծի համաձայն՝ պուրակի միջանկյալ երկու կողմերով անցնելու են ասֆալտապատված լայն ճեմուղիներ՝ եզրագծված ծառաշարերով և կանաչ սիզամարգերով: Այդ նպատակով կվերանորոգվեն տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերը և աստիճանահարթակները:
Հետիոտների հանգստի ապահովման համար կտեղադրվեն հարմարավետ նստարաններ, նաև աղբամաններ: Տարածքը կապահովվի նաև գիշերային լուսավորությամբ:
Դենդրո նախագծի իրականացման համար պուրակում արդեն սկսվել են ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները: Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում կանաչապատման, ծաղկապատման և պուրակի ընդհանուր ձևավորման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել