HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շվեյցարիան Գյուլնարա Քարիմովայի ակտիվներից 131 միլիոն դոլար կվերադարձնի Ուզբեկստանին

Ուզբեկստանի իշխանությունները պայմանավորվել են Շվեյցարիայի հետ Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի ակտիվներից 131 միլիոն դոլարի վերադարձի շուրջ։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի կառավարությունը։ Գումարները 2012 թվականից պահվում էին շվեյցարական բանկերում։

Շվեյցարիայի իշխանությունները պայման են դրել, որ վերադարձված ակտիվները պետք է ծախսվեն Ուզբեկստանի բնակչության կենսամակարդակի բարելավման նպատակով և ներդրվեն այնպիսի ծրագրերում և նախագծերում, որոնք խթանում են կայուն զարգացումը։ Բացի այդ, Շվեյցարիան խնդրել է ապահովել փողերի «թափանցիկ օգտագործումը»։ 

2012 թվականին Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը Գյուլնարա Քարիմովայի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում սառեցրել էր մոտ 800 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ ակտիվները։ Մոտ 131 միլիոն դոլարը վերջնականապես առգրավվել է 2019 թվականին։ Եվս 650 միլիոն շվեյցարական ֆրանկ (715 միլիոն դոլար) դեռեւս սառեցված է։

Տաշքենդի քրեական գործերով քաղաքային դատարանը 2020 թվականի մարտին մինչև 13 տարի և 4 ամիս ժամկետով ավելացրել էր Քարիմովայի դատավճիռը։ Նա մեղադրվում էր հանցավոր համագործակցության կազմակերպման, դրամաշորթության և հափշտակությունների մեջ։

2015 թվականի օգոստոսին Քարիմովան դատապարտվել էր շորթման և հարկերի վճարումից խուսափելու համար, իսկ 2017 թվականի վերջին մեկ այլ գործի շրջանակներում դատապարտվել 10 տարվա ազատազրկման։ Ավելի ուշ դատավճիռը փոխվել էր 5 տարի ազատազրկմամբ։ 2019 թվականի սկզբին Քարիմովան տեղափոխվել է բանտ։ Նրա փաստաբանները պնդում են, որ նույնիսկ իրենք չգիտեն, թե վերջնական քանի տարով է ազատազրկվել Ուզբեկստանի նախկին նախագահի դուստրը։

Լուսանկարը՝ Keystone / Sergei Ilnitsky

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter