HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Charite» կլինիկա. Ալեքսեյ Նավալնին ապաքինվում է

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ամբողջությամբ անջատվել է թոքերի արհեստական շնչառության ապարատից, նրա առողջական վիճակը դառնում է ավելի մոբիլ։ Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտարարել են Բեռլինի «Charite» կլինիկայի բժիշկները՝ հավելելով, որ Նավալնին կարողանում է կարճ ժամանակով վեր կենալ անկողնուց։

Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկ-Մոսկվա ինքնաթիռում։ Այն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ Նավալնին հոսպիտալացվել էր։ Օգոստոսի 22-ին, հարազատների ցանկությամբ, նա տեղափոխվել էր Բեռլինի «Charite» բժշկական կլինիկա։ Քաղաքական գործիչն արհեստական կոմայի մեջ է եղել 19 օր։ Ինչպես պարզել է Գերմանիայի զինված ուժերի լաբորատորիաներից մեկը, Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ թույնի միջոցով։ Սեպտեմբերի 14-ին այդպիսի եզրահանգման են եկել նաև Ֆրանսիայի և Շվեդիայի փորձագետները։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի սկզբին ռուսական իշխանություններից պահանջել էր հետաքննել ընդդիմադիր քաղաքական գործչի թունավորման հանգամանքը։ Այդ պահանջին միացել են եվրոպական մի շարք երկրներ և Եվրամիությունը, սակայն Մոսկվան հերքում է Նավալնու թունավորման փաստով բոլոր մեղադրանքները։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ Կրեմլը հակված չէ ընդունելու որևէ մեղադրանք։

Լուսանկարը՝ Evgeny Feldman for Alexei Navalny's campaign / Handout / Anadolu Agency / Getty

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter