HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը Բելառուսին կտրամադրի 1,5 միլիարդ դոլարի չափով վարկ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Բելառուսին կտրամադրի 1,5 միլիարդ դոլարի չափով վարկ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումը հեռարձակել է RT-ի յութուբյան ալիքը։

«Մենք պայմանավորվել ենք այն մասին, որ Ռուսաստանն այս դժվարին պահին 1,5 միլիարդ դոլարի չափով պետական վարկ կտրամադրի և մենք դա կանենք։ Հիմա, ինչքանով հայտնի է, մեր ֆինանսների նախարարները պրոֆեսիոնալ մակարդակում աշխատում են այս ուղղությամբ»,- նշել է Պուտինը՝ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Ռուսաստանը Բելառուսի կառավարության արտաքին փոխառությունների հիմնական աղբյուրն է։ 2020 թվականի առաջին եռամսյակի դրությամբ՝ ռուսական վարկերին բաժին է հասել երկրի արտաքին պարտքի 48 տոկոսը՝ 7,92 մլրդ դոլար: Սկսած 2008 թվականից Ռուսաստանի կառավարությունը և Ռուսաստանի զարգացման պետական կորպորացիան Բելառուսին տրամադրել է առնվազն 8 վարկ։ 

Օգոստոսի վերջին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել է ավելի վաղ Մինսկին տրամադրված մեկ միլիարդ դոլարի չափով վարկի վերաֆինանսավորման մասին։ Սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Բելառուսի իշխանությունները Ռուսաստանի կառավարությանը հայտ են ուղարկել 2021 թվականին Ռուսաստանի հանդեպ պետական պարտքը 600 մլն դոլարի չափով վերաֆինանսավորման համար:

Լուսանկարը՝ РИА Новости / RIA Kremlin Pool

Մեկնաբանություններ (1)

Мераби Суслов
Мерзавец- узурпатор,окончательно лёг под другого,,Оборотня,, в обличии,, собирателя русских земель,, Чекист- Путин, наибогатейщий в мире человек, пытается в 21- ом веке восстановить мрак Советских времен.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter