HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Գյուղական բնակավայրի ծնողին խնամքի նպաստ նշանակելու կարգում փոփոխություններ են առաջարկվում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նախատեսում է փոփոխություններ գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու կարգում։

«Պետական նպաստների մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ է հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Առաջարկվող օրենսդրական փոփոխությամբ՝  մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը խնամքի նպաստի իրավունք է տրվելու նաև գյուղական բնակավայրում հաշվառված, փաստացի բնակվող այն ծնողին, ով երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է եղել գյուղական բնակավայրի հասցեով:

Մեկ այլ փոփոխությամբ՝ համատեղությամբ (մեկից ավելի գործատուների մոտ) աշխատող վարձու աշխատողի խնամքի նպաստ ստանալու իրավունքը չի դադարեցվելու որևէ գործատուի մոտ խնամքի արձակուրդում գտնվելու դեպքում։

Խնամքի նպաստի վճարումը դադարեցվելու  է տասներկու ամիս անընդմեջ խնամքի նպաստ չվճարելու կամ երեխայի՝ Հայաստանից բացայկայելու դեպքում՝ նախկին վեց ամսվա փոխարեն։ Բացի այդ, խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար վերացվել է Հայաստանում լինելու պահանջը, այն պահպանելով միայն երեխայի համար, ում խնամքի կապակցությամբ նշանակվել է խնամքի նպաստ։

Տարածքային բաժինը մերժում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելը, եթե՝

1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք

2) ծնողը և երեխան, ըստ բնակչության պետական ռեգիստրի, հաշվառված չեն Հայաստանի գյուղական բնակավայրի հասցեով

3) ծնողը երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված չէ գյուղական բնակավայրի հասցեով

4) ծնողը օտարերկրյա քաղաքացի է և երեխայի ծննդյան կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի բնակության վայրի հասցեով

5) երեխան գտնվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) կամ ունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ

6) դիմումին կից ներկայացած փաստաթղթերը կամ դիմումում ներառված տվյալները բավարար չեն խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար

7) երեխան, համաձայն սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության, դիմելու օրվա դրությամբ չի գտնվել Հայաստանում

8) դիմումը ներկայացրել է այլ անձ, սակայն ընտրված է խնամքի նպաստը վճարելու կանխիկ եղանակը՝ բացառությամբ այն դեպքի, երբ դիմումին կից ներկայացվել է խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմումատուին վճարելու վերաբերյալ նոտարական կարգով վավերացված լիազորագիր.

10) դիմումը ներկայացվել է երեխայի երկու տարին լրանալու օրվանից հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter