
Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել «Հետքի» հրապարակման առթիվ
ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը նամակ է գրել «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանին, որում ասվում է, թե hetq.am-ում այսօր հրապարակված «Հայկական թրիլլեր. ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնից անհետացել էր իտալացիներից առգրավված մոտ 10 հազար դոլարը» հոդվածի կապակցությամբ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում սկսվել է ծառայողական քննություն:
Ծառայության աշխատակիցները, այցելելով «Հետքի» խմբագրություն, Է. Բաղդասարյանին խնդրել են տրամադրել իր մոտ առկա ձայնագրություները: Սակայն Բաղդասարյանն առայժմ ձեռնպահ է մնացել այլ տեղեկատվություն տալուց՝ նշելով, որ թեմայի առնչությամբ այլ հոդված է պատրաստում եւ սպասում է ոստիկանության հնարավոր արձագանքին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (22)
Մեկնաբանել