HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել են ականազերծողի տեսական և գործնական դասընթացներ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Էջմիածնի ուսումնական կենտրոնում, համալրված դասընթացի համար անհրաժեշտ ուսումնական միջոցներով, Սիրիա մեկնող 6-րդ հերթափոխի ականազերծողների հետ անցկացվեցին ականազերծողի տեսական և գործնական դասընթացներ: Այս մասին տեղեկացնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները ստացան ձեռքով ականազերծում իրականացնելու անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների (IMAS) և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների ստանդարտ ընթացակարգերի (ԳՍԸ): Դասընթացում ներգրավված բոլոր մասնակիցները որակավորվեցին և ստացան հավաստագրեր: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա մեկնող վերապատրաստված ականազերծողներին մաղթեց հաջողություն և բարի առաքելություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter