HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էդուարդո Էօրնեկյանին

Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էօրնեկյանին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական կենտրոնի հաղորդագրության համաձայն՝  զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց բարերարին՝ ազգային և հայրենական կյանքում ազնիվ հանձնառությունների ու նրա հոգածությամբ իրագործվող մեծածավալ ծրագրերի, ինչպես նաև Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը շարունակաբար սատարելու համար։

«Մասնավոր անդրադարձ կատարվեց տիար Էօրնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռում իրականացվող ծրագրերին և նախանշվող նոր ձեռնարկներին։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Էդուարդո Էօրնեկյանն այցելեցին Մայր Տաճար՝ ծանոթանալու ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին, եղան նաև Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։

Ուսումնական տարվա մեկնարկին այցելություն կատարվեց նաև Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Էօրնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն։ Շրջելով 2009 թվականին ի հիշատակ բարերարի ծնողների` տեր և տիկին Փանոս և Սրբուհի Էօրնեկյան ամոլի, հիմնադրված դպրոցում՝ Նորին Սրբությունը և մեծանուն հայորդին այցելեցին տարբեր դասարաններ, զրուցեցին աշակերտների հետ՝ մանուկներին ու պատանիներին բերելով բարեհաջող ուսումնառության իրենց մաղթանքները», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter