HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքային մարզամշակութային կազմակերպությունները կաշխատեն նոր պայմաններով

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության մարզամշակութային կազմակերպությունների տնօրենների հետ քննարկել է ոլորտների հիմնական խնդիրներն ու անելիքները: Թատրոնների առնչությամբ կարևորվել է նոր բեմադրությունների պլանավորման և նախապատրաստական աշխատանքները:

Ներկայացվել են նաև «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» և «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ների հիմնանորոգման, արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագրերը: Ստեղծված իրավիճակում կարևորվել է թանգարաններում նոր նախագծերի իրականացումը, նոր գործիքակազմերի, առցանց հարթակների ճիշտ օգտագործման հնարավորությունների ներդրումը:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության 26 երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ից: Անհատական և խմբային, տեսական և գործնական պարապմունքները, բացառությամբ շնչառական և մարմնա-պլաստիկական գործողություններ ենթադրող դասընթացների, պետք է իրականացվեն դիմակներով:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ընդունելությունը կազմակերպվելու է մինչև սեպտեմբերի 20-ը: Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ֆիլհարմոնիաների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մշակույթի տների գործունեությունը կվերսկսվի սեպտեմբերի 22-ին: Համայնքային ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունները ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 25-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter