HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ։

ՏԿԵ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում մարզպետները նախարար Սուրեն Պապիկյանին են ներկայացրել ՏԿԵ նախարարության կողմից իրականացվող Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունները։ Հաստատված շուրջ 700 սուբվենցիոն ծրագրից 65-ն արդեն իսկ ավարտված են, մյուսները իրականացման փուլում են։ Այս համատեքստում քննարկվել են արդեն իսկ իրականացված սուբվենցիոն ծրագրերի արդյունքները, բարձրաձայնվել են աշխատանքային գործընթացում ծագող խնդիրները և նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։

Հանդիպման օրակարգի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել մարզպետների գնահատման նոր կարգի մշակման գործընթացին, ինչպես նաև մարզպետարանների կառուցվածքում և կանոնադրություններում սպասվող փոփոխություններին։ Նախարարը հորդորել է մարզպետներին սպասվող կառուցվածքային փոփոխությունների գործընթացում առաջնորդվել մարզպետարանների գործունեությունը հնարավորինս լիարժեք ու արդյունավետ կազմակերպելու հրամայականով։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ծավալներին, համայնքային ծառայողների վերապատրաստման գործընթացի նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, կրթական հաստատություններում աշխատակազմերի թեստավորմանն առնչվող հարցերին, ինչպես նաև երկրում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների որակի նկատմամբ հսկողությանն առնչվող մի շարք հարցերի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter