Լիտվայի Սեյմը մերժել է ԼՂ վերաբերյալ միակողմանի և հակահայ բանաձևի նախագիծը
Լիտվայի Սեյմը հավանության չի արժանացրել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ միակողմանի և հակահայկական ուղղվածություն ունեցող բանաձևի նախագիծ:
Այս կապակցությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր շնորհակալական նամակ է ուղարկել Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ալգիս Կաշետային:
Է.Շարմազանովը կարևորել է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Լիտվայի պաշտոնական դիրքորոշումը' ամրագրված երեք հայտնի սկզբունքի հիման վրա: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել