HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանի ուղերձում ասված է հետևյալը.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Մեքսիկայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

Հուսով եմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համատեղ ջանքերով առավել ամրացնել հայ-մեքսիկական փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter