
Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք
Արցախի Հանրապետությունում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 5 նոր դեպք: Այս մասին հաղորդում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Վարակակիրներից 4-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախօրեին հաստատված դեպքի կոնտակտավոր և նախօրոք մեկուսացված, 1-ի մոտ էլ վարակը հայտնաբերվել է բուժհասատատություն դիմելիության ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախը հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ նախարարությունը կատարում է համապատասխան աշխատանքներ:
Առողջացել է 1 քաղաքացի:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 345 մարդու մոտ, որից 301-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 42, ընդհանուր մեկուսացված է 78 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով նախօրեին 106 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է ընդհանուր 13 145 թեստավորում:
Մինչև օրս արձանագրվել է մահվան ընդհանուր 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Մեկնաբանել